«Հայկական ժամանակ». Լավանդայի Արայիկը դեռ չի խորացել
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՕԵԿ-ը պատրաստվում է փետրվարին համագումար անել: Այս մասին մեզ հայտնեց Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկը): Ըստ նրա, եկող շաբաթ նախատեսված է ՕԵԿ քաղխորհրդի նիստ, որտեղ էլ կորոշվի համագումարի օրը:
Հայրապետյանին մեր թղթակիցը հարցրել է՝ արդեն հաստատ որոշե՞լ է, թե որ ընտրատարածքում է մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվելու, նա էլ պատասխանել է. «Հունվարի վերջին խոստանում եմ ասել, ես նոր եմ եկել, ու մի քիչ էլ իմ կամքից անկախ՝ այս վերադասավորումները մի քիչ անսպասելի էին, բայց ամսվա վերջին կասեմ»: Վերադասավորումներ ասելով ի՞նչ նկատի ունեք՝ մեր թղթակցի հարցին նա պատասխանել է. «Դե, մեծամասնականը վերացնելու այս քննարկումները, կոալիցիան, նման բաներ կան, ճիշտն ասած՝ նոր եմ եկել, դեռ չեմ խորացել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ