ՌԴ-ում պատմել են Су-34-ի լեգենդար հուսալիության մասին
Ռուսաստան
Ռուսական «Կրասնայա զվեզդա» թերթի հրապարակմամբ՝ ֆրոնտային ռմբակոծիչ Су-34-ը հայտնի է իր բարձր հուսալիությամբ, ինչը վերջերս ապացուցվել է անշասի վայրէջքի հաջող դեպքով։ Այս գարնանը չորրորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչը, չկարողանալով բացել շասսիները, հաջող վայրէջք է կատարել «փորի վրա»՝ պահպանելով ինչպես ինքնաթիռը, այնպես էլ անձնակազմը։
Վայրէջքի պահին, չկարողանալով բացել շասսիները, օդաչուները կարող էին կատապուլտով լքել ինքնաթիռը, սակայն խնդրել են թույլտվություն արտակարգ վայրէջք կատարելու համար՝ մեքենան փրկելու նպատակով։ Քանի որ ներքևի արտակարգ ելքը փակված էր, անձնակազմը վայրէջքից առաջ բացել է կաբինայի լուսամուտի փեղկը շտուրման կողմից։
Նշվում է, որ Су-34-ի արտադրությունը 2024-ին Նովոսիբիրսկի ավիագործարանում գրեթե կրկնակի աճել է 2022-ի համեմատ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան