Թրամփը մտադիր չէ որևէ «կարմիր գիծ» սահմանել Ռուսաստանի համար․ Սպիտակ տուն (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ որևէ «կարմիր գիծ» սահմանել Ռուսաստանի համար Ուկրաինայում զինված հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Նման հայտարարություն է արել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:
«Նախագահ Թրամփը կարմիր գծեր չի սահմանեի, սակայն նա իսկապես կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին ուղղակիորեն միմյանց հետ լուծել հումանիտար բնույթի հարցերը, և մենք արդեն առաջընթաց ենք տեսնում այդ ուղղությամբ», - ասել է խոսնակը։
Որպես իր խոսքերի ճշմարտացիության ապացույց՝ նա հիշեցրել է, որ Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններից հետո հակամարտության կողմերը ռազմագերիների մի քանի փոխանակում են իրականացրել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)