Եվրոպան վախենում է Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքում Ռուսաստան-ԱՄՆ «միությունից»․ Hill
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք բանակցություններից առաջ, ցնցել է Եվրոպային. Բրյուսելը վախենում է «ԱՄՆ-Ռուսաստան դաշինքից»։ Ահա թե ինչ է գրում ամերիկյան The Hill թերթը։
«Երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հասցեին նախագահ Թրամփի սուր քննադատությունը ցնցեց ամբողջ Եվրոպան, որտեղ առաջնորդները աշխատում են խուսափել ամենավատ սցենարից՝ Թրամփ-Ռուսաստան դաշինքից», - գրել է թերթը։
Ըստ The Hill-ի՝ ԱՄՆ նախագահը աճող դժգոհություն է հայտնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումների վերաբերյալ, սակայն օգոստոսին «նա վերադարձել է Զելենսկուն քննադատությանը՝ ասելով, որ նա է մեղավոր պատերազմը սկսելու համար»։
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Ալյասկայում՝ օգոստոսի 15-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)