«Հրապարակ». «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը հերքել է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ճանապարհատրանսպորտային խախտումներն արձանագրող տեսախցիկների արագաչափերի շահավետ բիզնեսը՝ «Security dream» նորաստեղծ ընկերությունը, ըստ լուրերի, պատկանում է ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից հաղթող ճանաչված այս ընկերության սեփականատիրոջ գրպանն է գնալու իրենց կողմից արձանագրված ավտոճանապարհային խախտումների տուգանքների 70 տոկոսը: «Դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Այդ ընկերությունը բացարձակ իմը չէ», - երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է Արսենյանը և նշել, որ ինքը նմանատիպ ֆրանսիական «Սաժեմ» ընկերությանը ցանկացել է միջնորդել և ներկայացնել այդ մրցույթին, բայց հետո հետ է կանգնել, որովհետև «ընկերությունը միայն արագաչափեր ուներ»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ