Կիևի տարածքային դիրքորոշման պատճառով՝ Ուկրաինայում հրադադարը քիչ հավանական է․ WSJ
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո Ուկրաինայում հրադադարի հաստատումը քիչ հավանական է՝ տարածքների վերաբերյալ Կիևի դիրքորոշման պատճառով։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։
«Հրադադարի հաստատումը քիչ հավանական է՝ չնայած Պուտինի և նախագահ Թրամփի միջև այս ուրբաթ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովին, քանի որ Պուտինը պահանջում է, որ Ուկրաինան դուրս գա ռազմավարական առումով կարևոր տարածքից՝ պահանջ, որը Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները կտրականապես մերժում են», - գրում է թերթը։
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)