Ալյասկայում Պուտինին ԱՄՆ գաղտնի գործակալներ կկցվեն․ CNN
Աշխարհ
Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն իրականացնելու են ոչ միայն նրա անձնական թիկնազորը, այլև ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները: Այս մասին հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայության նախկին բարձրաստիճան աշխատակից Ռոբերտ Մակդոնալդը, գրում է CNN-ը։
«Մենք չենք ցանկանում, որ նախագահ Պուտինի հետ ինչ-որ բան տեղի ունենա, երբ նա այստեղ է: Ինչպես և ռուսական իշխանությունները չէին ցանկանա, որ նախագահ Թրամփի հետ ինչ-որ բան պատահեր, եթե նա գտնվեր Ռուսաստանում», - հայտնել է գաղտնի ծառայության նախկին աշխատակիցը։
Նա հիշել է իրավապահ կառույցների և պետական պահպանության գծով այլ երկրների գործընկերների հետ փոխգործակցության հարուստ և դրական փորձի մասին, այդ թվում՝ Ռուսաստանից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն