Կիևում վախենում են, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո Ուկրաինային խաղաղության պայմաններ կպարտադրի
Աշխարհ
Ուկրաինայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո Վաշինգտոնը կսկսի ճնշում գործադրել Կիևի վրա՝ Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության կարգավորման համար կոնկրետ պայմաններ ընդունելու համար։ Այս մասին հաղորդում է Politico թերթը։
Հրապարակման համաձայն՝ Թրամփը կփորձի իրեն արժանի ցույց տալ Նոբելյան խաղաղության մրցանակի, ուստի կփորձի վերջ դնել հակամարտությանը՝ Ուկրաինային խաղաղության պայմաններ պարտադրելով։
Ընդհանուր առմամբ, փորձագետները Կիևի հեռանկարները գնահատում են՝ որպես «մռայլ», և վերջնական համաձայնագիրը, ըստ Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող Թիմոթի Աշի, կարող է լիովին խաթարել պետության քաղաքական և տնտեսական հիմքերը, ինչը կհանգեցնի Ուկրաինայի փլուզմանը։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է