Հնդկաստանի վարչապետ Մոդին սեպտեմբերին կարող է այցելել ԱՄՆ
Աշխարհ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար ԱՄՆ կատարելիք այցին և նախատեսում է նաև հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Indian Express պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
«Այցի պաշտոնական պատճառը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելն է, սակայն գլխավոր նպատակը կլինի Թրամփի հետ հանդիպումը, առևտրային հարցերի լուծումը և սակագների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման հասնելը», - ասվում է հոդվածում։
Լրագրողները պնդում են, որ Մոդիի այցը տեղի կունենա աշնան առաջին ամսվա վերջին շաբաթում, և դրա նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)