Լեհաստանում հայտնել են՝ Ուկրաինան կարող է կապիտուլյացվել Ալյասկայի գագաթնաժողովից հետո
Աշխարհ
Ուկրաինայի կողմից կապիտուլյացիայի ակտի ստորագրումը Լեհաստանի համար պարտություն կլինի։ Այս մասին օգոստոսի 13-ին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը Polsat հեռուստաալիքի եթերում։
Նախարարի խոսքով, եթե Ուկրաինան «նվաստացվի» և ստիպված լինի կապիտուլյացիայի ենթարկվել, դա, առաջին հերթին, Լեհաստանի, իսկ երկրորդ հերթին՝ նախագահ Կարոլ Նավրոցկիի համար կոպիտ պարտություն կլինի։
Տոմչիկը հավելել է, որ եթե Նավրոցկին չօգտվի Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններից, և Կիևը ստորագրի կապիտուլյացիայի ակտը, դա Լեհաստանի պետության համար կդառնա հսկայական խնդիր երկար տարիներ։
Ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախօրեին Եվրամիության առաջնորդները հայտարարություն են ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, որում խոստացել են շարունակել Կիևին ռազմական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)