Իսրայելական զորքերը ներխուժել են Սիրիայի Քունեյթրա նահանգ
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության ուժերի (ԻՊՈւ) մեխանիզացված ստորաբաժանումները մտել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Քունեյտրա նահանգ և մաքրել այնտեղի հինգ բնակավայր, հաղորդում է Al Ekhbariya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի 12-ին իսրայելական ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Տարանջում, որտեղից պարեկային խմբերից մեկը շարունակել է շարժվել դեպի Խոդր։
Ալ-Քունեյտրայի հարավային մասում ԻՊՈւ զորքերի հայտնվելը գրանցվել է Թել Ահմար բլրի և Էլ-Ասբա գյուղի մոտ, որտեղ տեղադրվել են ժամանակավոր անցակետեր։ Նահանգի կենտրոնական մասում իսրայելական բանակի գրոհայինները գրավել են Քիդնա գյուղը՝ արգելելով բնակիչներին դուրս գալ իրենց տներից։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է