Նեթանյահուն իրանցիներին կոչ է արել բողոքի ցույցեր անել՝ փոխարենն առաջարկելով ջրի մաքրման տեխնոլոգիաներ տրամադրել
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձով դիմել է Իրանի քաղաքացիներին՝ օգնություն առաջարկելով քաղաքական փոփոխությունների դեպքում ջրամատակարարման խնդիրների լուծման գործում: Տեսագրությունը հրապարակվել է Իսրայելի վարչապետի պաշտոնական YouTube ալիքում։
Իր ելույթում Նեթանյահուն ասել է, որ Իրանի իշխանությունները «պարտվել են Տասներկուօրյա պատերազմում» Իսրայելի հետ և սահմանափակում են քաղաքացիների իրավունքները։
«Երբ Իրանը ազատ դառնա, մեր մասնագետները ջրի մաքրման տեխնոլոգիաներ կբերեն ձեր երկրի յուրաքանչյուր քաղաք։Դուրս եկեք փողոց: Պահանջեք փոփոխություններ: Այն արժե դրան», - ասել է Նեթանյահուն։


















































Ամենադիտված
«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը