ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանի հետ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը «ճանաչողական» է անվանել
Աշխարհ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայանալիք հանդիպումը կլինի ճանաչողական բնույթի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն 77 WABC ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Թրամփի և Պուտինի միջև մի քանի հեռախոսազրույցներ «չեն տվել այն, ինչ սպասվում էր»։ Հետևաբար, ԱՄՆ նախագահը կարծում է, որ ինքը պետք է նայի «այդ տղայի» աչքերի մեջ, հանդիպի դեմ առ դեմ, լսի նրա տեսակետը և գնահատի իրավիճակը։
Ինչպես ընդգծել է Ռուբիոն, առաջիկա հանդիպումը չի նշանակում, որ Թրամփը զիջել է Պուտինին։ «Հանդիպումը անհրաժեշտ է իրավիճակը կարգավորելու և որոշում կայացնելու համար»,-հավելել է դիվանագետը։
Պետքարտուղարի խոսքով՝ բանակցությունների մեկնարկից հետո շատ արագ պարզ կդառնա, թե արդյոք դրանք հաջող կլինեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)