Ռուսաստանում հույս ունեն, որ Պուտինն ու Թրամփը կքննարկեն կուտակված բոլոր հարցերը
Ռուսաստան
Մոսկվայում ակնկալում են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կքննարկեն կուտակված բոլոր հարցերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
Ֆադեևը հույս է հայտնել, որ երկու երկրների ղեկավարները Ալյասկայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ երկխոսության կարգավորման հարցը, որը վերջին տարիներին դժվար է եղել։
«Ընդհանուր առմամբ, եթե թույլ տաք, կցանկանայի մի փոքր խոսել վերջին տարիների ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին։ Ինչպես հայտնի է, հատկապես նախորդ վարչակազմի աշխատանքի ընթացքում դրանք զգալիորեն վատթարացել են», - բացատրել է Ֆադեևը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան