ՀԱՄԱՍ-ը Կահիրեում կքննարկի Գազայի հատվածում հրադադարի հարցը
Աշխարհ
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը օգոստոսի 13-ին հանդիպումներ կանցկացնի Կահիրեում՝ քննարկելու Գազայում մարտական գործողությունների դադարեցման ուղիները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի հայտարարությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ շարժման պատվիրակությունը, Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայիի գլխավորությամբ, ժամանել է Կահիրե՝ եգիպտացի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու։ Հանդիպումները կկենտրոնանան Գազայի հատվածում կրակի դադարեցման ուղիների, մարդասիրական օգնության ներմուծման և միջպաղեստինյան հարաբերությունների վրա՝ ազգային համաձայնության հասնելու համար։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կքննարկի Եգիպտոսի հետ հարաբերությունները և դրանց զարգացման ուղիները։
Պատվիրակությունը նախնական բանակցություններ է սկսել չորեքշաբթի օրը կայանալիք հանդիպումների համար, որոնք կկենտրոնանան Գազայի հատվածում պատերազմի դադարեցման ուղիների, օգնության ներմուծման, Գազայում մեր ժողովրդի տառապանքների դադարեցման և միջպաղեստինյան հարաբերությունների վրա՝ ազգային համաձայնության հասնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կքննարկի նաև Եգիպտոսի հետ հարաբերությունները և դրանց զարգացման ուղիները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)