Մաքսային ծառայությունը բացահայտել է խոշոր չափի կանխիկի մաքսանենգության դեպք
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայությունը հայտնում է, որ Շերեմետևոյի օդանավակայանում մաքսավորները կանգնեցրել են 31-ամյա օտարերկրուհու, որի մոտ հայտնաբերվել է 30 հազար ԱՄՆ դոլար։ Կինը անցել էր «կանաչ» միջանցքով՝ հայտարարելով, թե իր մոտ կա միայն 10 հազար դոլար։ Սակայն ճամպրուկի ստուգման ընթացքում հայտնաբերվել է դրամապանակ՝ չհայտարարած կանխիկով, որը համարժեք է ավելի քան 1,7 միլիոն ռուբլու։
Նրա խոսքով՝ ինքը Մոսկվայում սրճարանի սեփականատեր է, և այդ գումարը բիզնեսի շահույթն է, որը նախատեսված էր ավտոմատացված սուրճի վաճառքի կրպակի գնման համար։
Օտարերկրուհու դեմ հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի կանխիկի մաքսանենգության հոդվածով։ Նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատության սահմանափակում կամ տուգանք՝ հայտնաբերված գումարի տասնապատիկ չափով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան