Մոսկվան կարող է բռնագրավել Ալիևների ընտանիքի ակտիվները Ռուսաստանում․ MEE
Համաշխարհային Մամուլ
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքական հետախուզական ծառայությունները «չեզոքացրել են» Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովին, որը համարվում էր ռուսամետ։ Իրավիճակին ծանոթ աղբյուրը Middle East Eye-ին ասել է, որ թուրք պաշտոնյաները կազմակերպել են նրա՝ պաշտոնից հեռացումը, նրան տարել են Թուրքիա՝ հարցաքննության, ապա թույլ են տվել վերադառնալ Ռուսաստան։
Անկարան նաև Ադրբեջանին մատակարարել է հարձակողական անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և հետախուզական միջոցներ, ինչպես նաև նպաստել է հակամարտությանը որոշ սիրիացի զինյալների մասնակցությանը։ Թուրք պաշտոնյաները նաև ներգրավված են եղել ադրբեջանական բանակում ռուսամետ տարրերի բացահայտման և ճնշման գործում։
Տարածաշրջանային բարձրաստիճան դիվանագետը MEE-ին ասել է, որ Ռուսաստանը կարող է թիրախավորել իր երկրի տարածքում գտնվող ադրբեջանական մեծ սփյուռքին, որը, գնահատվում է երկուսից երեք միլիոն էթնիկ ադրբեջանցի։
Մոսկվան կարող է նաև բռնագրավել Ալիևների ընտանիքի և նրանց հետ կապ ունեցող օլիգարխների ակտիվները Ռուսաստանում։ Նշվում է, որ ուշադրության տակ հայտնվածների թվում են Ռուսաստանում ծնված ադրբեջանցի միլիարդատերեր Գոդ Նիսանովը և Զարախ Իլիևը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ