Ռուսաստանի ԶՈւ-ն գրանցել է վերջին տարվա ամենամեծ առաջխաղացումը մեկ օրում
Ռուսաստան
Sweden Herald-ի փոխանցմամբ՝ հղում անելով Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) տվյալներին, Ռուսաստանի զինված ուժերը Ալյասկայում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ գրանցել են մեկ օրվա ընթացքում հատուկ ռազմական գործողության գոտում վերջին տարվա ռեկորդային առաջխաղացում։
ISW-ի տվյալներով՝ օգոստոսի 12-ին ռուսական բանակը մեկ օրում իր վերահսկողության տակ է վերցրել 110 քառակուսի կիլոմետր տարածք։ «Վերջին ամիսներին նման ծավալի առաջխաղացման համար սովորաբար պահանջվել է հինգ-վեց օր, սակայն վերջին շաբաթներին Ռուսաստանի բանակը նկատելիորեն արագացրել է տեմպը», — նշվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ, 2024 թվականի սեպտեմբերին, ԱՄՆ-ում հայտնել էին, որ օգոստոսին ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 477 քառակուսի կիլոմետր՝ ինչը դարձել էր 2022-ից ի վեր ամենամեծ ամսական առաջխաղացումը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան