Թրամփի գլխավոր նպատակը Պուտինի հետ հանդիպմանը Ուկրաինայում հրադադարի հասնելն է. Մերց
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր նպատակներից մեկը Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կլինի Ուկրաինայում հրադադարի հաստատումը։ «Մենք ցանկանում ենք, որ նախագահ Թրամփը հաջողության հասնի այս ուրբաթ», — ընդգծել է Մերցը՝ հավելելով, որ Պուտին–Թրամփ բանակցությունների ընթացքում պետք է հաշվի առնվեն նաև Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության շահերը։
Մերցը, ամփոփելով եվրոպացի առաջնորդների, Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսակոնֆերանսի արդյունքները, նշել է, որ Կիևը պատրաստ է քննարկել տարածքային հարցերը Ռուսաստանի հետ, սակայն որպես ելակետ պետք է դիտարկվի այսպես կոչված «հպման գիծը»։
Տեսակոնֆերանսը կայացել է օգոստոսի 13-ին խիստ գաղտնիության պայմաններում՝ «ռուսական լրտեսների» հնարավոր գաղտնալսման մտավախությունից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ