Լավրովը կմասնակցի Պուտին-Թրամփ հանդիպմանը
Աշխարհ
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ռուս-ամերիկյան գագաթնաժողովին Ալյասկայում, հայտարարել է Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
«Այո, կարող եմ հաստատել Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մասնակցությունը այս միջոցառմանը, որը նախատեսվում է անցկացնել Ալյասկայում հաջորդ ուրբաթ», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Կրեմլը և Սպիտակ տունը շաբաթ երեկոյան հայտարարեցին, որ Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Երեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարեց, որ գագաթնաժողովը տեղի կունենա Անքորիջում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)