Իսրայելը շոգի պատճառով սահմանափակում է գնացքների արագությունը
Աշխարհ
Իսրայելի երկաթուղիները որոշ գնացքների համար արագության սահմանափակում են մտցրել մինչև 80 կիլոմետր ժամ՝ երկրում տիրող ծայրահեղ շոգի պատճառով, չորեքշաբթի օրը հաղորդել է Times of Israel-ը։
«Իսրայելի երկաթուղիները հայտարարել են, որ որոշ երթուղիներում սահմանել են ժամում 80 կիլոմետր արագության սահմանափակում՝ ռելսերի լայնացման պատճառ հանդիսացող ուժեղ շոգի պատճառով», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ դրա պատճառով որոշ գնացքներ կարող են ուշանալ, ուստի օպերատորը կոչ է անում հանրությանը հետևել գնացքների ժամանման ժամանակացույցի թարմացումներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)