Մոսկվայում 27-ամյա Հայրիկ Երվանդյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման
Աշխարհ
Մոսկվայում 27-ամյա Հայրիկ Երվանդյանին դատապարտել են 12 տարվա ազատազրկման։ Գրում է Kommersant-ը։
Վերջինս մեղադրվում է Մոսկվայի կենտրոնում իր հայրենակից, գործարար Հովհաննես Քամարյանին կրակելու մեջ։
Երիտասարդը խոստովանել է մեղքը՝ պնդելով, որ հանցագործության պատվիրատու չկա, ինքը խնդիրներ է ունեցել Քամարյանի հետ, քանի որ վերջինս սպառնացել նրան։
Այս տարվա ապրիլին սկսված դատավարությունից հետո նախագահող դատավոր Դմիտրի Գորդեևը մեղադրյալին մեղավոր է ճանաչել վարձու սպանության (ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մաս) և հրազենի ապօրինի ձեռքբերման, փոխանցման և պահպանման (ՌԴ Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ մաս) մեջ։ Հայրիկ Երվանդյանը, ի վերջո, ստացավ 12 տարի խիստ պատիժ՝ ուղղիչ գաղութում։ Բացի այդ, դատապարտվածը պետք է մահացածի հարազատներին վճարի 3 միլիոն ռուբլի բարոյական վնասի փոխհատուցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)