Լիտվայում արտակարգ դրություն է հայտարարվել
Աշխարհ
Լիտվայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում՝ ուժեղ անձրևների պատճառով, որոնք ոչնչացրել են բերքի կեսից ավելին: Այս մասին հաղորդվել է երկրի նախարարների կաբինետի կայքում:
«Կառավարությունը որոշել է արտակարգ դրություն մտցնել ամբողջ երկրում՝ բնական օդերևութաբանական երևույթի՝ բույսերի ակտիվ աճի ժամանակահատվածում երկարատև անձրևների պատճառով», - ասվում է հայտարարության մեջ։
Կառավարությունը հայտարարել է, որ անձրևները վնասել կամ ոչնչացրել են բերքի 50-70 տոկոսը: Կառավարության տվյալներով՝ շատ շրջաններում գյուղացիները չեն կարողանում բերքահավաք կատարել ջրհեղեղի ենթարկված դաշտերից, քանի որ դրանց հասանելիություն չունեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)