ՀԱՄԱՍ-ը նշել է՝ ինչ պայմանով իր զինյալներին դուրս կբերի Գազայից
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է իր զինված ուժերը Գազայի հատվածից դուրս բերելու պատրաստակամության մասին՝ իսրայելական զորքերի դուրսբերման դիմաց։ Այս մասին հայտնել է համաարաբական Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Կահիրեում գտնվող ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը եգիպտացի միջնորդներին է փոխանցել Գազայում հնարավոր հրադադարի համաձայնագրի իր պահանջները։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ պաղեստինյան շարժումը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին՝ իսրայելական բանակի՝ համաձայնեցված կետեր դուրսբերման դիմաց։ Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ը պահանջել է իսրայելական կողմի հետ գրավոր համաձայնագրի կնքում, որը կպարունակի Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման միջազգային երաշխիքներ։
Օգոստոսի 13-ին ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հայտարարել է, որ շարժումը ցանկանում է արագ վերադառնալ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)