Թրամփը Զելենսկուն խոստում է տվել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական երկրների առաջնորդների մասնակցությամբ տեսակոնֆերանսի ընթացքում խոստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չքննարկել Ուկրաինայի տարածքների հարցը: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ մտադիր չէ քննարկել հնարավոր տարածքային փոփոխությունները Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ», - ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ զրույցի ընթացքում բոլոր ներկաները, այդ թվում՝ Թրամփը, համաձայնել են, որ Ուկրաինան պետք է ակտիվ մասնակցություն ունենա բանակցություններին և ինքը որոշի՝ ինչ տարածքային զիջումների է պատրաստ գնալ:


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է