ԵԽ նախագահը զանգահարել է Ալիևին
Աշխարհ
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի միջև։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ալիևի մամուլի ծառայությանը հղում անելով, զրույցը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։
Անտոնիու Կոշտան շնորհավորել է Իլհամ Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրման, որին ներկա է եղել ԱՄՆ նախագահը, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային «միջանցքի» հետ կապված հաջողությունների կապակցությամբ: Կոշտան ընդգծել է այս արդյունքների կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովման առումով:
Նա հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կոշտայի միջև։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)