Գերմանիայում խստորեն քննադատել են Մերցին Զելենսկուն բացահայտ աջակցելու համար
Աշխարհ
«Սարա Վագենկնեխտի բանականության և արդարության միություն» (SWU) կուսակցության առաջնորդ Սարա Վագենկնեխտը քննադատել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից կազմակերպված արևմտյան առաջնորդների առցանց հանդիպումը, որը նվիրված էր նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա գագաթնաժողովին, գրում է Augsburger Allgemeine-ը։
Վագենկնեխտը մեղադրել է Մերցին Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգելու փորձի մեջ։ Նրա խոսքով՝ առցանց հանդիպումը «ավելի շատ պատերազմը երկարաձգելու վերաբերյալ համաժողով էր, քան փոխզիջման որոնում»։
Նա նաև քննադատել է Գերմանիայի և եվրոպացիների դիվանագիտական ջանքերը Ալյասկայում ուրբաթ օրը կայանալիք գագաթնաժողովից առաջ՝ դրանք անվանելով «միակողմանի»։
«Զելենսկու այցը Բեռլին սխալմունք էր։ Գերմանիայի կառավարությունը պետք է հանդես գա՝ որպես միջնորդ, փնտրի փոխզիջումներ և այդքան բացահայտ չբռնի Զելենսկու կողմը», - ասել է Վագենկնեխտը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)