Ով է Պուտին-Թրամփ բանակցությունների ևս մեկ մասնակիցը․ Reuters
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Ալյասկայում կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Հաղորդվում է՝ Դմիտրիևը Ռուսաստանի պատվիրակության կազմում կմասնակցի Ալյասկա նահանգի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ամերիկյան ռազմաբազայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովին:
Նշվում է՝ Ռուսաստանի ներկայացուցիչը մինչ այդ բանակցություններ է վարել ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ և պատմել Մոսկվայի և Վաշինգտոնի հնարավոր գործարար համագործակցության մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ