Լեհաստանի իշխանությունները կարող են չեղարկել Ուկրաինայից փախստականներին օգնելու ծրագիրը
Աշխարհ
Լեհաստանի իշխանությունները քննարկում են ուկրաինացի փախստականներին օգնության «800+» ծրագիրը չեղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Polsat հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ պատրաստ է «800+» արտոնությունների վերաբերյալ ցանկացած քննարկման թե՛ Ուկրաինայի քաղաքացիների, թե՛ նրանց համար, ովքեր դրանց կարիքը պարտադիր չէ՝ ունենան։ Նավրոցկին ընդգծել է, որ Լեհաստանում ժողովրդագրական քաղաքականությունը պետք է իրականացվի համակարգված և տրամաբանորեն։
«800+»-ը ժողովրդագրական աջակցության ծրագիր է։ Դրա համաձայն՝ յուրաքանչյուր ընտանիք կարող է հույս դնել յուրաքանչյուր երեխայի համար ամսական 800 զլոտի (220 դոլար) սուբսիդիայի վրա։ Լեհերից բացի՝ ծրագիրը վերաբերում է նաև օտարերկրյա քաղաքացիների որոշակի կատեգորիաների։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է