ԱՄՆ-ն հավանություն է տվել Նիգերիային մեծ քանակությամբ զինամթերքի վաճառքին
Աշխարհ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային 346 միլիոն դոլարի զինամթերքի, ճշգրիտ կառավարվող ռումբերի և հրթիռների վաճառքը, հաղորդել է ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը (DSCA):
Նիգերիան նախատեսում է ստանալ 1002 օդային ռումբ, 1517 աերոդինամիկ հրթիռ և նույնքան ուղղորդող համակարգեր կառավարվող օդային ռումբերի համար: Բացի այդ, կմատակարարվի 1002 միասնական ծրագրավորվող պայթուցիչ և 5000 լազերային ուղղորդող համակարգերի հավաքածու:
Փաստաթղթում նշվում է, որ առաջարկվող վաճառքը կբարձրացնի Նիգերիայի իշխանությունների կարողությունը ահաբեկչության դեմ պայքարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)