Պուտինն ու Թրամփը մի քանի խոսք կփոխանակեն բանակցությունների մեկնարկից առաջ
Աշխարհ
Անքորիջում կայանալիք հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի խոսք կփոխանակեն։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։
«Հանդիպման սկզբում նախագահներից յուրաքանչյուրը, բնականաբար, մի քանի խոսք կասի։ Սա միջազգային բանակցություններում տարածված պրակտիկա է», - ասել է Ռուսաստանի ներկայացուցիչը։
Ուշակովը նաև ասել է, որ ռուսական պատվիրակությունը Ալյասկայից կմեկնի անմիջապես երկու նախագահների բանակցությունների ավարտից հետո։
Օգոստոսի 15-ին Թրամփը և Պուտինը բանակցություններ կանցկացնեն ամերիկյան Անքորիջ քաղաքում՝ Ալյասկայում։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է