Ուշակովը հայտնել է Ալյասկայում ռուսական պատվիրակության կազմը
Ռուսաստան
Ալյասկայում Ռուսաստանի բանակցային խմբի մասնակիցների կազմում կընդգրկվեն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը: Հայտնել Է Ուշակովը, փոխանցում է РБК-ի թղթակիցը։
«Բանակցություններում ամերիկյան պատվիրակության կազմը նույնպես որոշված է, բայց «կոռեկտ կլինի», որպեսզի այն հնչեցնի ամերիկյան կողմը», - հավելել Է Ուշակովը:
Նա հստակեցրել է՝ բանակցությունների ավարտին պատվիրակությունների մասնակիցները համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն: Ուշակովը հավելել է՝ ռուսական պատվիրակությունն Ալյասկայից կմեկնի բանակցությունների ավարտից անմիջապես հետո:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան