Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպման երեք հավանական արդյունք․ Axios
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում կարող է հանգեցնել երեք հավանական արդյունքի՝ «անվերապահ հրադադար» Ուկրաինայում, Ռուսաստանի կողմից զիջումների գնալուց հրաժարվելը կամ ԱՄՆ առաջարկների հետագա քննարկումները։ Ահա թե ինչ է գրում Axios պորտալը։
«Եկեք քննարկենք Անքորիջում գերտերությունների գագաթնաժողովի երեք հնարավոր արդյունքները», - գրում է հրատարակությունը։
Պորտալը առաջին հնարավոր արդյունքը համարում է «անվերապահ հրադադարը», որին, ինչպես սպասվում է, Թրամփը կհասնի Պուտինի հետ հանդիպումից հետո։ Սա կարող է հիմք հանդիսանալ իմաստալից խաղաղ բանակցությունների համար՝ չնայած Ռուսաստանի և Ուկրաինայի անհաշտ դիրքորոշումներին, գրում է Axios-ը։
Երկրորդ տարբերակը, կարծում են հրատարակության լրագրողները, այն է, որ «Պուտինը չի նահանջի»։ Այդ դեպքում Թրամփը կարող է պատասխանել ռուսական նավթի արտահանումը սահմանափակելու հետագա միջոցներով։
Վերջապես, հանդիպումը կարող է հանգել նրան, որ Պուտինը «սկզբունքորեն համաձայնվի» Թրամփի նախկին հրադադարի պահանջներին, բայց պնդի «պարզաբանումների» և նախապայմանների վրա, գրում է Axios-ը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ