Ալյասկայում 30 մետր բարձրությամբ ցունամի է գրանցվել
Աշխարհ
Ալյասկայի հարավ-արևելքում գրանցվել է 30 մետր բարձրությամբ ցունամի։ Այս մասին հաղորդում է Alaska News Source-ը՝ հղում անելով Ալյասկայի երկրաշարժերի կենտրոնի տվյալներին։
Նշվում է, որ ցունամին առաջացել է Հարավային Սոյեր սառցադաշտում տեղի ունեցած սողանքի հետևանքով։ Զոհերի կամ ենթակառուցվածքների վնասման մասին տեղեկություններ չկան։
«Սողանքի ծավալը շատ մեծ էր, հնարավոր է՝ ավելի քան 100 միլիոն խորանարդ մետր», - ասել է երկրաշարժերի կենտրոնի հետազոտողներից մեկը՝ Էզգի Կարասեզենը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)