Ուկրաինական անօդաչուների հարձակումները Բելգորոդում չեն դադարում
Ռուսաստան
Բելգորոդի օդային տարածքում ընդամենը կես օրում ոչնչացվել է ավելի քան 30 ուկրաինական անօդաչու, հայտնում է Telegram-ալիք Shot-ը։ Հարձակումը դեռ շարունակվում է՝ կիրառելով «Դարտս» և FPV տիպի դրոններ։ Հարվածներ են հասցվել մարզային կառավարության շենքին և քաղաքի կենտրոնում գտնվող մի շարք այլ օբյեկտների։
Քաղաքի իշխանությունները բնակիչներին հորդորել են մնալ տներում, պետական հաստատությունները երկու օրով անցել են հեռավար աշխատանքի, իսկ խոշոր առևտրի կենտրոնները փակվել են։ ՌԲԿ-ն հաղորդում է, որ քաղաքի կենտրոնը շրջափակված է զինվորականներով, և լսվում են պայթյունների ու կրակոցների ձայներ։ Ըստ «Белгородец» ալիքի, ռուս զինվորականները ավտոմատներով հետ են մղում դրոնների հարձակումները։
Նույն օրը հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես ուկրաինական դրոնի հարվածից Բելգորոդի բազմահարկ շենքի երկրորդ հարկի պատշգամբում բռնկված հրդեհը արագորեն տարածվում է։ Կադրերում նկատվում է ուժեղ կրակ և խիտ ծուխ, որը բարձրանում է շենքի վերին հարկեր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան