Բելգորոդում ուկրաինական հարձակումների հետևանքով վնասվել են շենքեր, մեքենաներ և կառավարության շենքը
Ռուսաստան
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ՎՈւԶ-ի անօդաչուների հարձակումների հետևանքով վնասվել են մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներ, մեկ առանձնատուն, ինչպես նաև առևտրային օբյեկտ, որի թվում քաղաքային շուկան։
Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել մեկ բազմաբնակարան շենքի բնակարանի պատշգամբում, որը հաջողվել է մարել։ Մոտակայքում գտնվող մեկ այլ բազմահարկի մի քանի հարկերում կոտրվել են պատուհանները, գրում է Лента.ру-ն։
Հարձակման հետևանքով նաև վնասվել է վեց բնակչի ավտոմեքենա, իսկ հարվածներից տուժել է նաև մարզային կառավարության շենքը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան