Պուտինը անգամ աչքը չթարթեց․ Axios
Վերլուծական
Ամերիկյան Axios կայքը Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպման երեք ելք է նշել:
1. Եթե Թրամփը հասնի անվերապահ հրադադարի, դա կլինի մարտերում առաջին բազմօրյա դադարը հակամարտության սկսվելուց ի վեր։ Եվ դա կարող է ճանապարհ բացել առարկայական խաղաղ բանակցությունների համար՝ չնայած կողմերի անհաշտ դիրքորոշումներին։
2. Եթե Պուտինը «չնագանջի, ապա կթվա, թե նա դիմակայել է Թրամփի ուղիղ մարտահրավերին ամերիկյան հողում՝ առանց աչքը թարթելու»: Ի պատասխան՝ Թրամփը կարող է քայլեր ձեռնարկել ռուսական նավթի արտահանումը սահմանափակելու համար։ Նա նաև կարող է մեծացնել զենքի մատակարարումն Ուկրաինային։
3. Կա նաև հնարավորություն, որ Պուտինը Թրամփի վերջնագրին կպատասխանի «այո, բայց» բանաձևով։ Պուտինը սկզբունքորեն արդեն համաձայնել է հրադադարի մասին Թրամփի նախկին պահանջներին, սակայն պնդել է մտցնել ճշգրտումներ և նախապայմաններ:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը