Իրանը ծածուկ հաշվեհարդար է տեսնում Ադրբեջանից «Թրամփի ուղու» համար. ադրբեջանական ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
Նախիջևանից Բաքու բեռներ տեղափոխող վարորդները բողոքում են իրանա-ադրբեջանական սահմանին աննախադեպ սպասման պայմաններից: Նրանց խոսքով՝ արդեն մի քանի օր է՝ ստիպված են մնալ փոշոտ, անմարդաբնակ տարածքում՝ առանց ջրի, սննդի կամ զուգարանի հասանելիության, գրում է ադրբեջանական MInval.az կայքը։
Ինչպես «Gündəlik Naxçıvan» թերթին պատմել են իրանական կողմում սպասող վարորդները, իրանցի պաշտոնյաները խորհուրդ են տալիս նոր ընթացակարգից դժգոհողներին օգտվել «Թրամփի ուղուց»։
Վարորդների խոսքով՝ իրանցի պաշտոնյաները բացահայտ կերպով հայտարարում են, որ դա կապված է խաղաղության համաձայնագրի հետ, գրում է լրատվամիջոցը։
«Նրանք բացահայտ ասում են՝ ձեր կառավարությունը համագործակցել է հայերի հետ և գործել է Իրանի մեջքի ետևում: Եթե դա ձեզ դուր չի գալիս, օգտագործեք համաձայնագրում նշված «Թրամփի ուղին», կամ թող Հայաստանն ինքը ձեզ ճանապարհ տա»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ