«Չորրորդ ինքնիշխանություն». Խոսե՞լն ինչ թիթիզություն է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ հայտարարել է, թե մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներից 29-ը հինգ տարվա ընթացքում ոչ մի ծպտուն չեն հանել Ազգային ժողովում:
«ՉԻ» – Սա, իհարկե, լուրջ հետազոտություն է, բայց որպեսզի այն ավելի ամբողջական լիներ, պրն Մինասյանը երևի ճիշտ կաներ, եթե ներկայացներ մեծամասնականով ընտրվածների 70.7 տոկոսի լռության պատճառները: Օրինակ տեղեկանքներ ներկայացներ առ այն, որ այդ մարդիկ խուլուհամր չեն, հետևաբար՝ ծպտուն չհանելու տեխնիկական պատճառները բացառվում են: Կամ, ասենք, պարզաբաներ, թե արդյո՞ք «ա՛յ հայվան» և նման կարգի ռեպլիկները համարվում են «ծպտուն հանել», թե՞ ոչ: Եթե համարվում են, ապա պարզապես բարեբախտություն է, որ այդ մարդիկ համեստորեն լռել են և չեն մասնակցել դեբատներին:
Եվ ընդհարապես՝ ո՞վ է ասում, որ պատգամավորների համար ծպտուն հանելը պարտադիր է: Ինչպես հայտնի անեկդոտում փողերը հաշվող վրացին է ասում՝ «սլուշայ, դե՛լոմ զայմիս, դե՛լոմ»: Խոսե՞լն ինչ թիթիզություն է, կամ որ մյուսներն անընդհատ խոսում են՝ ինչի՞ են հասել: Սուսուփուս եկար դահլիճ, կոճակը սեղմեցիր, գնացիր: Մարդ պիտի մի քիչ էլ համեստ լինի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ