Օրբանը նշել Է՝ որ դեպքում խաղաղություն կհաստատվի Ուկրաինայում
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը պայմանավորվեն աշխարհակարգի շուրջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը PragerU պորտալին տված հարցազրույցում։
«Եթե երկու մեծ ղեկավարներ՝ ռուս և ամերիկացի, կարողանան ուղղակիորեն պայմանավորվել և մշակել ծրագիր՝ ինչպիսին պետք է լինի աշխարհը ապագայում, ապա շուտով խաղաղություն կհաստատվի», - հայտարարել է Հունգարիայի կառավարության ղեկավարը:
Օրբանը նշել է՝ խոսքը միայն Ուկրաինայի կամ Ռուսաստանի հետ հակամարտության մասին չէ, այլև երկխոսության առարկա կարող են դառնալ նաև սպառազինության, զինաթափման և էներգետիկայի հարցերը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ