Ռուսաստանը կարող է պայքարել Ադրբեջանում լեզգիների իրավունքների համար․ Սոլովյով
Ռուսաստան
Ռուսաստանը 300 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, հիշեցրել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը՝ ի պատասխան Բաքվի ագրեսիվ արտահայտությունների: Այս մասին հայտնում է EADaily-ն։
«Ադրբեջանը ցանկանում է ռազմական գործողություններ սկսել մեր դեմ, խնդրեմ։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ տարածքում հիմնականում լեզգիներ են բնակվում։ Ադրբեջանի տարածքում բնակվող լեզգիների վիճակն ամենաբարեկամությունը չէ՝ ի տարբերություն Դաղստանում ապրողների։ Մենք կարող ենք պայքարել Ադրբեջանի տարածքում լեզգիների իրավունքի համար և լիովին աջակցել լեզգիների շարժմանը, քանի որ նրանք այնտեղ իրենց զգում են, քաղաքավարի ասած, շատ բարդ իրավիճակում», - ասել է լրագրողը։
Նա ընդգծել է՝ ընդհանրապես ով է ասել, որ Ադրբեջանը միասնական է։ Ով է ասել, որ Ադրբեջանի սահմաններն անսասան են։ «Ոչ, աշխարհում ավելի «զարհուրելի» բան չկա, քան պետությունների սահմանը։ Եվ դա վերաբերում է ցանկացած պետության», - հայտարարել է Սոլովյովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան