Ռուսաստանը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ճանաչել է անցանկալի
Ռուսաստան
ՌԴ արդարադատության նախարարությունը միջազգային ոչ կառավարական «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ներառել է անցանկալի կազմակերպությունների ցանկում, նշվում է գերատեսչության կայքում։
Ցանկում ընդգրկված է «Reporters sans Frontières (RSF)» (Լրագրողներ առանց սահմանների, Ֆրանսիա) կազմակերպությունը, ինչպես նաև ամերիկյան Group 36-ը։
«Լրագրողներ առանց սահմանների» կայքը Ռուսաստանում արդեն մի քանի տարի է, ինչ չի գործում։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին Ֆրանսիայի հարավում՝ Մոնպելյե քաղաքում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան