Պետդումայում մատնանշել են SWIFT-ի հիմնական թերությունները
Ռուսաստան
Ռուսաստանին SWIFT վճարային համակարգը պետք չէ, կարծում է Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահ Անատոլի Աքսակովը, որի խոսքերը մեջբերում է «Պրայմ»-ը։
Պատգամավորի խոսքով՝ համակարգը տեխնոլոգիապես հետամնաց է և կարիք ունի արդիականացման։ Բացի այդ, նա կասկածի տակ է դրել դրա արդյունավետությունը՝ նշելով, որ այն պետք է վերափոխել այնպես, որպեսզի բացառվի քաղաքական ազդեցության հնարավորությունը։ Աքսակովը հիշեցրել է, որ Ռուսաստանը փոխհաշվարկներում արդեն օգտագործում է ազգային արժույթներ, և այդ պատճառով SWIFT-ի կարիքը վերացել է։
Նա նաև նշել է, որ ռուսական բանկերը պատրաստ էին SWIFT-ից անջատվելու հնարավորությանը և արդեն ունեցել են այլընտրանքային լուծումներ նման գործարքների համար։ Բացի այդ, ներդրված են անկախ մեխանիզմներ, որոնք SWIFT-ի կարիք չունեն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան