Եվրոպայի քաղաքական կամքը երկխոսության հանդեպ նվազել է. Կրեմլ
Ռուսաստան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրոպական երկրների կողմից կառուցողական երկխոսության քաղաքական կամքը ներկայումս «դեֆիցիտի» մեջ է, և Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի ստանա կառուցողական արձագանք։
Այնուամենայնիվ, Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր են խոսել և քննարկել ամենաբարդ հարցերը։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ ամերիկացի առաջնորդը ցանկանում է Պուտինի հետ հանդիպմանը հասնել համաձայնության՝ ավարտելու ուկրաինական հակամարտությունը և «վերականգնելու խաղաղությունը»։ Նրա խոսքով՝ Թրամփը ցանկանում է անձամբ նստել Ռուսաստանի նախագահի դիմաց, նայել նրա աչքերի մեջ և հասկանալ, թե ինչպիսի առաջընթացի կարելի է հասնել։ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման տարբերակները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան