Քլինթոնի նախկին սիրուհին անհարմար իրավիճակում ներքնազգեստի պատճառով
Աշխարհ
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախկին սիրուհին, երբեմնի Սպիտակ տան ստաժոր, մոդելեր, հոգեբան և հասարակական գործիչ Մոնիկա Լևինսկին պատմել է, թե ինչպես 2019 թվականին բրիտանացի հաղորդավար և կատակերգու Ջոն Օլիվերի հետ հեռուստատեսային հանդիպման ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում՝ իր ներքնազգեստի պատճառով։
Լևինսկու խոսքով՝ հենց պատրաստվում էին սկսվել նկարահանումները, իր հետ երկար տարիներ աշխատած գործակալը մոտեցել է և շշնջացել, որ նրա ձգող կորսետը երևում է տաբատից։ «Ես բոլորի առաջ ստիպված եղա հանել կորսետը», — հիշել է նա՝ դա անվանելով և՛ զվարճալի, և՛ հիասքանչ պահ։
Նշենք, որ անցած տարվա փետրվարին Մոնիկա Լևինսկին դարձել էր Reformation նորաձևության բրենդի դեմքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)