ԱՄՆ-ը հայտարարել է, որ Զելենսկու մասնակցությունը բանակցություններին անիմաստ է
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է չմասնակցել բանակցություններին, քանի որ միայն Ռուսաստանը կթելադրի խաղաղության պայմանները։ Այս մասին YouTube-ում հայտարարել է ամերիկացի լրագրող Քլեյթոն Մորիսը։
«Զելենսկին կարող է նամակ ուղարկել, կամ նրա սպասավորներից մեկը։ Դա կարևոր չէ, քանի որ Պուտինը կորոշի բոլոր հարցերը», - շեշտեց նա։ Լրագրողի խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդն է բոլոր խաղաքարտերը ձեռքում։
Լրագրողը նաև նշել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները, կարծես թե, հետաքրքրված են Ուկրաինայում հակամարտության դադարեցմամբ։ Սակայն, Մորիսի խոսքով, Կիևն ու Բրյուսելը բացարձակապես գոհ չեն բանակցություններից, քանի որ ստիպված կլինեն ընդունել իրենց համար անբարենպաստ պայմաններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)