ԱՄՆ-ն որոշել է կրկին «հարվածել» Շվեյցարիային
Աշխարհ
ԱՄՆ- ում կիլոգրամանոց ոսկու ձուլակտորները ներառվել են նոր մաքսատուրքերի ենթակա ապրանքների կատեգորիայի մեջ, հաղորդում է Financial Times-ը։
Ակնկալվում է, որ նման միջոցառումը ևս մեկ հարված կլինի Շվեյցարիայի տնտեսությանը , որը համարվում է այս թանկարժեք մետաղի վերամշակման աշխարհի ամենամեծ կենտրոնը։ Նշվում է նաև, որ ոսկու ամենամեծ ֆյուչերսային շուկայում՝ Comex-ում, առևտուրը հիմնականում կատարվում է կիլոգրամանոց ձուլակտորներով։ Բացի այդ, ոսկին Շվեյցարիայի կողմից Միացյալ Նահանգներ արտահանվող հիմնական ապրանքների ցանկում է։
Ինչպես գրում է FT-ն, Վաշինգտոնի այս որոշումը հղի է թանկարժեք մետաղների համաշխարհային շուկայի հեղափոխությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)