Ռուսաստանի տարածքում անոմալ տեղումներ են գրանցվել
Աշխարհ
Արխանգելսկի մարզում մեկ օրում տեղացել է մեկ ամսվան համարժեք տեղումների քանակություն։ «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը իր Telegram ալիքում խոսել է Ռուսաստանի մարզում տեղացած անոմալ անձրևների մասին։
Սուրայի օդերևութաբանական կայանի տվյալներով՝ տեղումների քանակը կազմել է 83 միլիմետր՝ ամսական նորմայի 71 միլիմետրի դիմաց։ Անբնականորեն մեծ քանակությամբ տեղումներ են տեղացել նաև Կոստրոմայի արևելքում (36 միլիմետր), Կիրովի մարզում (27 միլիմետր) և Չուվաշիայի հյուսիսում (36 միլիմետր)։
«Օրվա ընթացքում Կիրովի, Արխանգելսկի, Վոլոգդայի մարզերի և Կոմի Հանրապետության հատման կետում սպասվում են ուժեղ տեղատարափ անձրևներ՝ մինչև 40-60 միլիմետր ընդհանուր տեղումներով», - կանխատեսել է օդերևութաբանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)