Կրեմլը հրապարակել է Պուտինի և Փաշինյանի զրույցի մանրամասները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քաղաքական գործիչների զրույցի մանրամասները հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանը խոսել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Վլադիմիր Պուտինը, իր հերթին, խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների և Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին: Հայաստանի վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը», - հայտնել է Կրեմլը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)