WhatsApp-ը և Telegram-ը խափանվել են
Աշխարհ
WhatsApp և Telegram հայտնի մեսենջերների աշխատանքում խափանում է տեղի ունեցել։ Այս մասին են վկայում Downdetector.su ծառայության տվյալները։
Հաղորդվում է, որ 24 ժամվա ընթացքում WhatsApp-ի խափանման վերաբերյալ բողոք է ներկայացրել ավելի քան 4.2 հազար մարդ։ Նշվում է, որ խափանման մասին ամենաշատ հաղորդագրությունները ստացվել են Սանկտ Պետերբուրգից , Մոսկվայից , Նովոսիբիրսկի մարզից, Չելյաբինսկի մարզից և Կարելիայի Հանրապետությունից ։
Մեկ օրվա ընթացքում մոտ 7.9 հազար մարդ բողոքել է Telegram-ի հետ կապված խնդիրների մասին: Խափանման մասին հայտնել են Ղրիմի Հանրապետության , Խաբարովսկի երկրամասի, Հրեական ինքնավար մարզի, Սանկտ Պետերբուրգի և Չուվաշիայի Հանրապետության բնակիչները: Օգտատերերը նշել են բջջային հավելվածի խափանում, ընդհանուր խափանում և ծանուցումների հետ կապված խնդիրներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)